Հանրաքվեում քվեարկեց վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Լրագրողների հարցին, թե ինչ տրամադրությամբ է եկել քվեարկության, Աբրահամյանը պատասխանեց՝ «բարձր»: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը հայտարարեց, որ քվեարկել է «հանուն մեր կայուն ապագայի և զարգացման»: «Ես համոզված եմ, որ օրը բարի է ժողովրդի համար, մենք ամեն ինչ արել ենք, որ հանրաքվեն անցնի ազատ, թափանցիկ, և հորդորել ենք բոլոր մեր թիմակիցներին՝ լինել անաչառ, որևէ մեկին չլսել, և մեր հորդորն է եղել՝ արջի ծառայություն չմատուցել», - ասաց ՀՀԿ «Այո»-ի շտաբի ղեկավարը՝ հավելելով - «Դա մեզ համար շատ կարևոր է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը թող որոշի «այո»-ն կամ «ոչ»-ը»: